Ամազոնիայի անտառներում ռեկորդային թվով բնական հրդեհներ են արձանագրվել

15:48   21 Օգոստոս 2019    214

Բրազիլիայում տարեսկզբից ռեկորդային քանակությամբ բնական հրդեհներ են արձանագրվել Ամազոնիայի անտառներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը:

Ինչպես հայտնել Է Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (National Institute for Space Research, INPE), հունվարից մինչեւ օգոստոս Բրազիլիայում արձանագրվել Է շուրջ 73 հազար հրդեհ, մինչդեռ ամբողջ 2018 թվականին գրանցվել Էր 39 հազար բռնկում:

«Մենք տեսնում ենք անտառահատման ավելի ու ավելի ծանր հետեւանքը»,- հայտարարել Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Amazon Programme ծրագրի ներկայացուցիչ Ռիկարդո Մելլոն: Հրդեհների թանձր ծուխն արդեն ծածկել Է Բրազիլիայի մի քանի քաղաքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամազոնիա  


Վերնագիրի այլ պիտակները