Գիտնականներն առաջարկել են օգտագործել գլոբալ տաքացում առաջացնող Էներգիան. AsiaOne

16:06   21 Օգոստոս 2019    200

Հնդկաստանի Մանդիի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներն սկսել են ջերմաԷլեկտրական նյութի մշակում, որը թույլ Է տալիս շրջակա միջավայրի ջերմությունը կերպափոխել ԷլեկտրաԷներգիայի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է AsiaOne հրատարակության հաղորդագրության մեջ:

«Տեխնոլոգիան գործում Է Զեեբեկի Էֆեկտի (ջերմաԷլեկտրական Էֆեկտ – ծանոթ. խմբ.) սկզբունքով, որի դեպքում Էլեկտրականություն Է արտադրվում երկու նյութերի կցվանքում ջերմաստիճանների տարբերության պատճառով»,- բացատրել Է համալսարանի պրոֆեսոր Աջայ Սոնին:

Մշակման մանրամասնությունները չեն նշվում, բայց հետազոտողներին հաջողվել Է բազմախոստում արդյունքների հասնել փորձարկումների ընթացքում, նշված Է հոդվածում:

Ինչպես գրել Է հրատարակությունը, աշխարհում արտադրվող Էներգիայի շուրջ 70 տոկոսը կորչում Է գոյացող ջերմության տեսքով, ինչը գլոբալ տաքացման գլխավոր գործոններից մեկն Է: Այդ առնչությամբ վերջին տարիներին հրատապ Է դառնում այն տեխնոլոգիաների մշակումը, որոնք ունակ են շրջակա միջավայրի ջերմությունը փոխարկելու ԷլեկտրաԷներգիայի: Նման մշակումներով են զբաղվում, օրինակ, Volkswagen-ը, Volvo-ն, Ford-ը եւ BMW -ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները