Խամենեին պահանջել Է լուծել նավթային եկամուտներից Թեհրանի կախվածության հարցը

16:25   21 Օգոստոս 2019    198

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կառավարությունից պահանջել Է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության հարցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդագրության համաձայն, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում, Խամենեին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ կառավարության անդամների հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ «գոյություն ունեցող (տնտեսական) խնդիրների լուծման բանալին երկիրը նավթային եկամուտների կախվածությունից ազատելն Է»:

«Իրականում այս հին խնդիրն արդյունքում վնասել Է երկրի զարգացմանը»,-ասել Է նա՝ նավթի արտահանումից «հեշտ եկամուտը» համարելով «մեծ դժբախտություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խամենեի  


Վերնագիրի այլ պիտակները