ԳՀՀԾ-ի հետ կապված իրավիճակում Իրանի համբերությունն անսահման չԷ. Ռոուհանի

17:13   21 Օգոստոս 2019    243

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ մյուս երկրների կողմից միջուկային գործարքի կատարման հետ կապված իրավիճակում Իրանի համբերությունն անսահման չԷ:

«Մենք ճիշտ ուղի ենք ընտրել՝ կրճատելով հանձնառությունները, հայտարարելով, որ մեր համբերությունը սահման ունի, եւ նրանց կողմից պարտավորությունների չկատարման դեպքում մենք չեն կարող դրանք ստանձնել ամբողջապես»,- ասել Է Ռոուհանին Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ եթե գործարքի մասնակից երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Գերմանիա) հետ բանակցությունները հաջող լինեն, այդժամ իրադրությունը կփոխվի, հակառակ դեպքում Թեհրանը կշարունակի կրճատել համաձայնագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների կտարումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոուհանի   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները