Թրամփի վարչակազմը ցանկանում Էր տարեկան 600 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի համար. WP

17:20   21 Օգոստոս 2019    436

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները դիտարկում Էին Դանիայի կառավարությանը տարեկան 600 միլիոն դոլարի չափով վճարում առաջարկելու հնարավորությունը՝ Գրենլանդիայի Ինքնավարության անժամկետ տիրակալության հանձնելու դիմաց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 21-ին այդ մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հրատարակության զրուցակիցները, որոնք ծանոթ են կղզու գնման շուրջը բանակցությունների ընթացքին, չեն ճշտել, թե ինչ ժամանակի ընթացքում Էին պլանավորված վճարումները:

Գումարը սահմանվել Էր՝ ելնելով ինքնավարությունը պահելու համար Կոպենհագենի տարեկան ծախսերից: 2017 թվականին Դանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Քրիստան Ենսենը (պաշտոնավարել Է 2016 թվականից մնչեւ 2019 թվականի հունիսը) ծախսերի այդ հոդվածը գնահատել Է տարեկան 4,3 միլիարդ կրոն, ինչը մոտավորապես համապատասխանում Է թերթի աղբյուրների հրապարակած թվին:

Դանիային գործարքի ստորագրմանը խթանելու համար ամերիկացի պաշտոնյաները քննարկել են միանվագ լրացուցիչ խոշոր վճարում սկանդինավյան թագավորության գանձարան: Գործարքի այդ մասի գումարը չի ճշտվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները