Պորոշենկոն ընտանիքի հետ Նորվեգիա է մեկնել

17:44   21 Օգոստոս 2019    246

Պյոտր Պորոշենկոն ընտանիքի հետ հանգստի է մեկնել Նորվեգիայի Օլեսուն քաղաք՝ ձկնորսական տուրիզմի հայտնի կենտրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի նախկին նախագահին տեսել են տեղական «Վիգրա» օդանավակայանում չարթերային չվերթով ժամանելուց անմիջապես հետո:

«Նա ժամանել է կիրակի՝ օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով 12:26-ին, Կիեւի «Ժուլյանի» օդանավակայանից: Չարթերային T7-ISH համարով Bombardier Learjet 60 ինքնաթիռով», - ասել է ականատեսը:

Պորոշենկոյի ժամանման վերաբերյալ այլ մանրամասներ հրատարակության աղբյուրները չեն հաղորդել:

Այս ինքնաթիռով Պորոշենկոյին նկատել էին նաեւ 2016-ի մարտին, երբ նա T7-ISH համարով Bombardier Learjet 60XR մասնավոր ինքնաթիռով թռչում էր Մալագա:

Այս ինքնաթիռը կոմերցիոն ավիացիային է պատկանում, իրականացնում է չարթերային թռիչնքեր եւ տեղակայվում է Կիեւի օդանավակայանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները