ԱՄՆ-ը 125 մլն դոլարի հավելյալ հումանիտար օգնություն կտրամադրի Աֆղանստանին

18:12   21 Օգոստոս 2019    158

Միացյալ Նահանգները լրացուցիչ հումանիտար օգնություն կհատկացնի Աֆղանստանին 125 միլիոն ԱՄՆ-ի դոլարի չափով:

Այդ մասին ասված է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Աֆղանստանին եւ աֆղան փախստականներին տրամադրվող հումանիտար օգնության ընդհանուր ծավալն այժմ կազմում է գրեթե 190 մլն դոլար: Լրացուցիչ միջոցները նախատեսված են պարենային օգնություն, սնունդ, խմելաջուր, անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաեւ հնարավոր տարերային աղետները դիմագրավելու համար:

Բացի այդ, միջոցների մի մասը կուղղորդվի փախստականների վերադարձի համար պայմանների ստեղծմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները