Ուրուգվայի նախագահի մոտ թոքերի քաղցկեղ են հայտնաբերել

18:48   21 Օգոստոս 2019    173

Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի թոքում չարորակ գոյացություն Է հայտնաբերվել:

Այդ մասին նա ինքն Է հայտնել լրագրողներին: «Ես ժողովրդին տեղեկացնում եմ, որ շերտագրական հետազոտության ժամանակ հաստատվել Է չարորակ գոյացության առկայությունն իմ աջ թոքում»,- հայտնել Է Վասկեսը, որն ինքը կրթությամբ ուռուցքաբան Է:

Նախագահը, որը 79 տարեկան Է, հավելել Է, որ մեկ կամ երկու օր կմնա հիվանդանոցում լրացուցիչ հետազոտությունների անցկացման համար: Վասկեսը նշել Է, որ իրեն լավ Է զգում:

Վասկեսը երկրորդ անգամ Ուրուգվայի նախագահի պաշտոնն ստանձնել Է 2015 թվականի մարտին: Նրա առաջին մանդատը տեւել Է 2005-ից մինչեւ 2010 թվականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուրուգվայ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները