Ռոնալդուն ասել է, որ մյուս տարի կարող է ավարտել իր կարիերան

19:23   21 Օգոստոս 2019    644

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է նաև կարիերան ավարտելու հավանականության մասին:

Ռոնալդուն չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ շատ շուտ` արդեն հաջորդ տարի, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կարծում եմ` կկարողանամ խաղալ մինչև 40-41 տարեկանը, բայց հնարավոր է այնպես ստացվի, որ հենց հաջորդ տարի ավարտեմ իմ ֆուտբոլային կարիերան: Ներկա պահին ես փորձում եմ չմտածել այդ մասին։ Գլխավորn ամեն մի պահը վայելելն է, և առայժմ ես շարունակելու եմ վայելել այս ամենը»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ մինչ «Յուվենտուս» տեղափոխվելը Կրիշտիանու Ռոնալդուն 10 տարի խաղացել է Մադրիդի «Ռեալ»-ի կազմում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները