Bugatti-ն ներկայացրել է իր նոր մեքենան

19:56   21 Օգոստոս 2019    193

Bugatti-ն ներկայացրել է իր նոր մեքենան արդեն որպես Volkswagen կոնցեռնի հովանու ներքո հանդես եկող ընկերությունը։

Այդուհանդերձ, չեն մոռացվել պատմական թվականներն ու այն, որ այս տարի լրանում է ընկերության 110-ամյա հոբելյանը։ Նոր մոդելը կոչվում է Centodieci եւ խոստանում է լինել ամենաթանկ հիպեր-մեքենաներից մեկը։ Այն թողարկվել է ընդամենը տասը օրինակով։ Այն ցուցադրում է դասական դիզայնի ժամանակակից մեկնաբանությունը։ Մեքենայում կատարելագործված են ոչ միայն դիզայներական լուծումները, այլ նաեւ հնարավորությունները։

Մասնավորապես մեքենայի հզորությունը հասցվել է 1500-1600 ձիաուժ շարժիչի կատարելագործման շնորհիվ։ Բացի այդ, 20 կգ-ով թեթեւացվել է մեքենայի քաշը։ Դինամիկան եւս բավական տպավորիչ է։ 2,4 վայրկյանում մեքենան կարող է բացել 100 կմ/ժ արագություն, 6,1 վայրկյանում՝ 200 կմ/ժամ արագություն եւ 13,1 վայրկյանում՝ 380 կմ/ժամ։ Մեքենան կարժենա 8 միլիոն եվրո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Bugatti  


Վերնագիրի այլ պիտակները