ԵՄ-ում չեն պաշտպանել Գրենլանդիան ԱՄՆ-ին վարձակալության տալու գաղափարը

20:33   21 Օգոստոս 2019    219

Եվրահանձնաժողովը չի պաշտպանել Դանիայի կողմից Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անժամկետ վարձակալության տալու գաղափարը:

«Գրենլանդիայի խնդրի շուրջ Եվրահանձնաժողովը լիովին ընդունում է ու պաշտպանում այն դիրքորոշումը, որը հայտնել են Դանիայի վարչապետը և Գրենլանդիայի կառավարությունը»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դանիայի կառավարությունը և նրա ինքնավարության՝ Գրենլանդիայի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն գնալ այդ գործարքին:

Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Գրենլանդիայի ձեռքբերմամբ և հնարավոր քայլը համեմատել է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքի հետ:

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը և Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են ինքնավարության վաճառքը քննարկելու գաղափարից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները