Իրանի նախագահը նախազգուշացրել է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից

20:55   21 Օգոստոս 2019    190

Իրանի նախագահ Հասան Ռուհանին նախազգուշացրել է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից՝ հայտարարելով, որ այդ դեպքում չպետք է ակնկալել ծովային ուղիների նախկին անվտանգությունը:

«Աշխարհի տերությունները գիտեն, որ Իրանի դեմ լիակատար նավթային պատժամիջոցների և Իրանի նավթի արտահանման զրոյացման դեպքում միջազգային ծովային երթուղիները նույնքան անվտանգ չեն լինի, որքան առաջ»,- ասել է նախագահը, որի խոսքը հրապարակված է նրա կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուհանին այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ օգոստոսի 21-ին կայացած հանդիպմանը, որն իր հերթին կառավարությունից պահանջել է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության խնդիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները