Չինաստանը սպառնում է պատժամիջոցներ սահմանել ամերիկյան ընկերությունների դեմ

21:05   21 Օգոստոս 2019    218

Չինաստանը սպառնում է պատժամիջոցներ սահմանել ամերիկյան այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Թայվանին F-16 կործանիչների վաճառքին:

Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն էր տվել Թայվանին 8 մլրդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում Lockheed Martin արտադրություն 66 հատ F-16 կործանիչների վաճառքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չինաստանն իր շահերի պաշտպանության համար կկիրառի անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ՝ Թայվանին զենքի վաճառքին մասնակցող ամերիկյան ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը:

Նրա խոսքով՝ կործանիչների վաճառքը «լուրջ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին եւ խաթարում է նրա ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները