Թրամփը Դանիայի վարչապետին «տհաճ» է անվանել

21:35   21 Օգոստոս 2019    217

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին «տհաճ» է անվանել այն բանից հետո, երբ Ֆրեդերիկսենը ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անհեթեթ է անվանել:

Թրամփը նրան մեղադրել է ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գրենլանդիայի պոտենցիալ վաճառքի մասին առաջարկը մերժել էր Գրենլանդիայի վարչապետ Կիմ Կիլսենը, եւ Ֆրեդերիկսենը նրան աջակցել էր: «Բարեբախտաբար անցել են այն ժամանակները, երբ դուք գնում և վաճառում էիք այլ երկրներ և բնակչություններ»,- ասել էր Ֆրեդերիկսենը:

Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ չեղարկել է պաշտոնական պետական այցն ու Դանիա կայցելի ավելի ուշ:

Ֆրեդերիկսենը հիասթափություն եւ զարմանք էր հայտնել՝ կապված Թրամփի որոշման հետ եւ հույս հայտնել, որ այցի չեղարկումը չի ազդի այլ հարցերի վրա: Նա նշել էր, որ ԱՄՆ-ը Դանիայի մտերիմ դաշնակիցներից մեկն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները