Ինչո՞վ կզբաղվի Պուտինը նախագահական ժամկետի ավարտից հետո

21:43   21 Օգոստոս 2019    509

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե 2024 թվականից հետո ինչո՞վ կզբաղվի, երբ ավարտվի նրա լիազորությունների ժամկետը:

Նրա կարծիքով՝ այժմ վաղ է խոսել 2024 թվականի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր դեռ 2019 թվականն է»,- հավելել է Պուտինը:

Հուլիսին իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում Պուտինն ասել էր, որ աշխարհում նկատվող նման արագ դինամիկայի դեպքում դժվար է կանխատեսումներ անել: «Հավատացեք, ես ունեմ անելիքներ այն կարգավիճակում, որում ես գտնվում եմ»,- նշել էր նա:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի զարգացման ծրագրերը ոչ միշտ են արագ իրականացվում: Նա մարդկանց կոչ է արել գիտակցել փոփոխությունների անհրաժեշտությունն ու լծվել ընդհանուր գործին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները