Ավստրալիան կմիանա Պարսից ծոցում ԱՄՆ-ի անվտանգության առաքելությանը

22:27   21 Օգոստոս 2019    235

Ավստրալիան կմիանա Պարսից ծոցում ԱՄՆ-ի անվտանգության առաքելությանը, որը նպատակ ունի պաշտպանել Մերձավոր Արեւելքի առանցքային ջրային ուղիներով անցնող առեւտրային նավերը:

Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ապակայունացնող պահվածքը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում Ավստրալիայի շահերի համար: Ավստրալիան Մերձավոր Արեւելք մինչեւ տարեվերջ P-8A Poseidon ինքնաթիռ կուղարկի»,- ասել է նա՝ նշելով, որ Ավստրալիան Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է:

Իրանը քննադատել է կոալիցիա ստեղծելու հարցով ԱՄՆ ջանքերը եւ հայտարարել, որ տարածաշրջանի երկրները կարող են պաշտպանել ջրային ուղիներն ու աշխատել չհարձակման մասին պակտի ստորագրման վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները