Գերմանական քաղաքը 1 մլն եվրո կտա նրան, ով կապացուցի, որ քաղաքը գոյություն չունի

09:14   22 Օգոստոս 2019    207

Գերմանական քաղաքը, որը օնլայն «դավադրության տեսության» առարկա էր դարձել, խոշոր գումար է առաջարկում նրան, ով կապացուցի, որ քաղաքը գոյություն չունի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բիլեֆելդի պաշտոնյաները հայտարարում են, որ պատրաստ են 1 մլն եվրո տալ նրան, ով համոզիչ ապացույցներ կներկայացնի:

Այն գաղափարը, որի համաձայն՝ Բիլեֆելդը գոյություն չունի, առաջին անգամ արտահայտել է համակարգչային փորձագետ Ահիմ Հելդը, որը 1994թ. հայտարարություն է տեղադրել համացանցում՝ փորձելով ծաղրել օնլայն «դավադրության տեսությունը»:

Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է մի անգամ կատակել՝ կասկածի տակ դնելով Բիլեֆելդի գոյությունը, որը գտնվում է Բեռլինից դեպի արեւմուտք 330 կմ հեռավորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները