Պոմպեոն Դանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը

09:43   22 Օգոստոս 2019    250

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Դանիայի ԱԳ նախարար Յեպե Կոֆոդի հետ հեռախոսային զրույցում քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի հետաձգման հարցը, ինչպես նաեւ 2 երկրների համագործակցության խորացումը, այդ թվում՝ նաեւ Գրենլանդիայում:

«ԱՄՆ պետքարտուղարը Դանիային երախտագիտություն է հայտնել որպես Միացյալ Նահանգների դաշնակիցներից մեկը համագործակցության եւ Դանիայի ավանդի համար անվտանգության ոլորտում ընդհանուր գլոբալ խնդիրների լուծման մեջ»,- նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Պոմպեոն եւ Կոֆոդը նաեւ քննարկել են Դանիայի Թագավորության հետ համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Գրենլանդիա կղզում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները