Բելգիայում Թրամփին առաջարկել են 1 եվրոյով գնել Վալոնիան

09:54   22 Օգոստոս 2019    318

«Նոր ֆլամանդական դաշինք» բելգիական ազգային կուսակցության երիտասարդական թևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ձեռք բերել Բելգիայի Վալոնիա շրջանը 1 եվրոյով։

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գրառմանը կցված է Վալոնիայի Դյուրբուի քաղաքի լուսանկարը, որին ավելացված է եղել Նյու Յորքի Trump Tower երկնաքերի պատկերը։

«Հարգելի՛ նախագահ Թրամփ, 1 եվրո և Վալոնիան Ձերն է։ Զանգահարե՛ք մեզ»,-ասվում է հաղորդագրությունում։

Թվիթն արձագանքն է Գրենլանդիան գնելու ԱՄՆ նախագահի մտադրությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները