ԱՄՆ-ում ԴԱԻՇ-ի պարագլուխների վերաբերյալ տեղեկության համար պարգևատրում են նշանակել

10:01   22 Օգոստոս 2019    228

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են մինչև 5 մլն դոլար պարգևատրման մասին՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման երեք պարագլուխների վերաբերյալ տեղեկության համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։

Նա նշել է, որ Վաշինգտոնին հետաքրքրում է տեղեկություն Հաջի Համիդի, Հաջի Թայսիրի և Հաջի Աբդալլի մասին։

«Նրանք, ովքեր վստահության արժանի, հավաստի տեղեկություններ ունեն նշված երեք անձանց մասին, կարող են մինչև 5 մլն եվրոյի չափով պարգևատրում ստանալ»,-հայտնել է Օրտագուսը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը կերաշխավորի տեղեկությունների գաղտնիությունը։ Դրանք կարելի է փոխանցել փոստով, զանգահարել թեժ գիծ կամ արտասահմանում երկրի դիվանագիտական ներկայացուցչություններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները