Աֆղանստանում ամերիկացի երկու զինվոր Է զոհվել

10:20   22 Օգոստոս 2019    261

Աֆղանստանում օգոստոսի 21-ին ամերիկացի երկու զինվոր Է սպանվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է հաղորդագրության մեջ, որը օգոստոսի 22-ին հրապարակվել Է ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության կայքում:

Զոհվելու հանգամանքները եւ զոհվածների անունները չեն ճշտվում:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության քաղաքականության համաձայն մարտում սպանված զինծառայողների անունները չեն հրապարակվում մերձավոր հարազատներին ծանուցումից հետո 24 ժամվա ընթացքում:

Աֆղանական ԶԼՄ-ների տվյալներով՝ 2019 թվականին Աֆղանստանում զոհվել Է ԱՄՆ-ի առնվազն 15 զինծառայող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները