Պենտագոնի ղեկավարը հայտարարել Է, որ չի վստահում Կիմ Չեն Ունին

10:29   22 Օգոստոս 2019    317

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին:

Այն հարցին, թե նա վստահում Է արդյոք Կիմ Չեն Ունին, Էսպերը պատասխանել Է. «Ո՛չ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին վավերացված համաձայնագիր Է անհրաժեշտ ԿԺԴՀ-ի հետ վերջինիս միջուկային զինաթափման շուրջը:

Այն հարցին, թե Կիմ Չեն Ունը կհամաձայնի արդյոք զինաթափվել, Էսպերը պատասխանել Է. «Փորձագետները ձեզ կասեն, որ, հավանաբար, ոչ, բայց տեսնենք»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները