Պետրո Պորոշենկոյին մեղադրում են երկրից 8 միլիարդ դոլար հանելու մեջ

10:37   22 Օգոստոս 2019    299

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին մեղադրել են այն բանում, որ իր նախագահության ընթացքում երկրից հանել է ոչ պակաս, քան ութ միլիարդ դոլար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ուկրաինական արմատներով ամերիկացի միլիարդատեր Սեմ Կիսլինը՝ Страна.ua-ին տված հարցազրույցում։

Ըստ Կիսլինի, միայն հայտնի փաստերը գնահատելով, «Ցենտրէներգո» պետական ընկերության միջոցով հանվել է 700-800 միլիոն դոլար, հավելելով, որ այժմ ԱՄՆ-ում ընթանում է հետաքննություն ընդդեմ Պորոշենկոյի, կապված այն կասկածների հետ, որ նա ԱՄՀ մեկ միլիարդ դոլարանոց վարկային գծով ստացված միջոցները դուրս է բերել երկրից։

Կիսլինը նաեւ խորը մտահոգություն է հայտնել, որ ներկայից ուկրաինական գլխավոր դատախազ Յուրիյ Լուցենկոյի օրոք Պորոշենկոյի դեմ հարուցված քրգործերը դժվար թե ինչ որ բանի հանգեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պետրո-Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները