ԱՄՆ-ն և Թուրքիան պատրաստ են միասին գործել Սիրիայում

10:46   22 Օգոստոս 2019    353

ԱՄՆ-ն և Թուրքիան մտադիր են անհապաղ քայլեր ձեռնարկել Սիրիայում գործողություն իրականացնելու ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունն իրագործելու շուրջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հեռախոսազրույցն ամփոփելով։

Նախարարությունների ղեկավարները քննարկել են անվտանգությունը Սիրիայի հյուսիս-արևելքում։

«Չնայած տեխնիկական մանրամասների շուրջ դեռ պետք է աշխատել՝ Էսփերը և Աքարը հաստատել են անհապաղ կոորդինացված քայլեր ձեռնարկելու մտադրությունը՝ համակարգն իրականցնելու համար, ինչը ցուցադրվել է Թուրքիայում համատեղ գործողություններ անցկացնելու կենտրոն ստեղծելով»,-նշել են Պենտագոնում։

Գերատեսչությունների առաջնորդներն ընդգծել են, որ այդպիսի գործողություններն իրական ուղի են՝ թուրք-սիրիական սահմանին անվտանգությունը և կայունությունը ապահովելու համար, ինչպես նաև «ցանկացած չհամաձայնեցված գործողության սահմանափակում, որոնք կարող են խաթարել ընդհանուր շահերը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները