Կալիֆոռնիայում ոչ մեծ ուղևորատար ինքնաթիռ է այրվել

10:54   22 Օգոստոս 2019    480

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում Cessna Citation ոչ մեծ ուղևորատար ինքնաթիռն այրվել է Օրովիլ քաղաքի օդանավակայանում թռիչքուղով ընթանալու ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Օրովիլ քաղաքի ոստիկանությունը:

Daily Mail-ի համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 10 ուղևոր և 2 օդաչու: Նրանք կարողացել են արագ դուրս գալ այրվող օդանավից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Օդանավի հիմնակմախքը գրեթե ամբողջությամբ այրվել է:

Դեպքի վայրում արված դրամատիկ կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է ինքնաթիռն այրվում՝ սև ծուխ արձակելով երկինք:




Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները