ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին եւ Սեուլին մեղադրել Է նոր սառը պատերազմ հրահրելու մեջ

11:12   22 Օգոստոս 2019    335

Հյուսիսային Կորեան շահագրգռված չԷ երկխոսելու Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների կողմից ռազմական սպառնալիքների պայմաններում, նրանց գործողությունները նոր սառը պատերազմ են հրահրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը մեջբերում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ռազմական գործողություններից մեկը, որոնք, Փհենյանի կարծիքով, սպառնում են Կորական թերակղզու խաղաղությանը, Սեուլի կողմից F-35A անտեսանելի կործանիչների ստացումն Է ԱՄՆ-ից՝ համատեղ զորավարժությունների ավարտից շատ չանցած:

Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունը գտնում Է, որ «նորագույն մահաբեր սարքերի» մատակարարումը լուրջ սադրանք Է եւ ցուցադրում Է «Հարավային Կորեայի իշխանությունների երեսպաշտությունն ու երկերեսանիությունը»:

ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարությունում նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ի հետ համատաղ զորավարժությունները եւ Կորեայի Հանրապետության սպառազինության կուտակումը Փհենյանին հարկադրում են ավելի մեծ ուշադրություն նվիրելու սեփական պաշտպանությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները