Հոնկոնգի մետրոկայարանում նստացույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. VIDEO

11:18   22 Օգոստոս 2019    327

Հոնկոնգի մետրոյի կայարաններից մեկում հարյուրավոր ցուցարարներ նստացույց են արել՝ նշելով նույն կայարանում ցուցարարների վրա դաժան հարձակման մեկ ամիսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակցիայի մասնակիցներն արգելապատնեշներ են կառուցել կայարանի ներսում: Ոստիկանությունն ուժ է կիրառել՝ փորձելով ցուցարարներին դուրս բերել կայարանից: Կողմերի միջև բախումներ են եղել:

Հոնկոնգում բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպվում արդեն գրեթե 3 ամիս: Ցուցարարները պահանջում են չեղարկել արտահանձնման մասին օրինագիծը, ժողովրդավարական փոփոխություններ կատարել և հեռացնել Հոնկոնգի ղեկավարին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները