Իրանը ներկայացրել Է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը

11:27   22 Օգոստոս 2019    374

Թեհրանն օգոստոսի 22-ին ներկայացրել Է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն Իրանում ավելի զարգացած համակարգ Է համարվում, քան Ս-300-ը, համալիրն օգոստոսի 22-ին՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը, պաշտոնապես ներկայացվել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից:

Դա հետեւում Է այն հաղորդագրությունից, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համալիրն արդեն փորձարկումներ Է անցել 2017 թվականին: «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը մշակվել եւ լիովին նախագծվել Է Իրանում, իրանցի զինվորականները նշել են, որ համալիրը ներկայացնում Է Ս-300-ի համեմատությամբ ավելի զարգացած համակարգ, որը կարող Է մրցակցել ռուսական զենիթահրթիռային համալիրների հետ:

Զենիթահրթիռային համալիրն՝ ուղղաձիգ արձակման կայանքով, Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, հանդերձված Է «Սայադ-4» հրթիռներով եւ կարող Է խոցել զանազան օդային թիրախներ, այդ թվում՝ կործանիչներ եւ «անտեսանելի ինքնաթիռներ», անօդաչուներ, թեւավոր ու բալիստիկ հրթիռներ 27 կիլոմետր բարձրության եւ 200 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ որում համալիրը կարող Է թիրախները հայտնաբերել ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Բավար-373  


Վերնագիրի այլ պիտակները