Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

11:38   22 Օգոստոս 2019    889

Hayatsk.info-ի հաղորդմամբ՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այս պահին ակցիա է իրականացնում Կառավարության շենքի մոտ։

Նա բողոքում է ոստիկանների՝ քաղաքացիների նկատմամբ վերջերս ցուցաբերած վերաբերմունքից։

Գասպարին պառկել է Կառավարության շենքի մոտ՝ «Ինչի՞ց և ումի՞ց եք պաշտպանվում դարպասներով և ոստիկանական շարքերով» գրառմամբ պաստառը ձեռքին։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ կարծում է՝ Ոստիկանությունը քրեական աշխարհի հետ ավելի ցիվիլ հարաբերությունների մեջ է, քան քաղհասարակության ներկայացուցիչների. «Ոստիկաններին ի՞նչն էր խանգարում, որ բացատրական աշխատանք տանեին նաեւ քաղաքացիների հետ, ասեին, որ ամեն ինչի համար չէ, որ կարելի է փողոց փակել։ Միանգամից հարձակվել եւ շատ կոպիտ ձեւով նրանց փողոցից հանել են»։

Գասպարին նշեց, որ ներկա իշխանությունը այն իշխանությունն է, ում հաղթանակի համար նաեւ ինքն է պայքարել, սակայն նրանց ներկայիս մոտեցումն իր համար ընդունելի չէ։

Հիշեցնենք, որ օրերս բողոքի ակցիա էր կազմակերպվել Բաղրամյան պողոտայում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, ինչի ընթացքում բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ 6 հոգի բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին։



Hayatsk.info

Հեշթեգներ: Գասպարի  


Վերնագիրի այլ պիտակները