Samsung-ն օգոստոսի 23-ին կսկսի Galaxy Note 10 սմարթֆոնի վաճառքը 70 երկրում

12:35   25 Օգոստոս 2019    597

Samsung Electronics ընկերությունն օգոստոսի 23-ին սկսում Է իր Galaxy Note 10 նոր առաջատար սմարթֆոնի վաճառքներն աշխարհի 70 երկրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է կորպորացիայի մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 23-ից Galaxy Note 10-ը հասանելի կլինի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայում: Սեպտեմբերին այդ ցուցակը կներառի մինչեւ 130 երկիր»,- ընդգծվում Է հայտարարության մեջ: Օգոստոսի 20-ին ընկերությունը տեղեկացրել Էր, որ ավելի քան 1 մլն հարավկորեացիներ Galaxy Note 10-ի նախնական պատվեր են ձեւակերպել: «Հարավային Կորեայում Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը գերազանցել Է 1 միլիոնը, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել Է 1,3 միլիոնի, ինչն արդեն կրկնակի ավելի Է, քան նախորդ՝ Note 9 մոդելինը, որը թողարկվել Է 2018 թվականին»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

6,3 դյույմ Էկրանով Note 10-ի արժեքը Հարավային Կորեայում կազմում Է 1,2 մլն վոն (1025 դոլար), իսկ 6,8 դյույմ դիսփլեյով մոդելինը՝ 1,5 մլն վոն (1250 դոլար): Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն Է, որն ապահովում Է տվյալների արագ հաղորդման 5G նոր ստանդարտը: Երկրում դրանից օգտվում Է արդեն ավելի քան 2 մլն բաժանորդ:

Hayatsk.info


Հեշթեգներ: Samsung  


Վերնագիրի այլ պիտակները