Մակրոնը մերժել է Brexit-ի պայմանները վերանայելու Լոնդոնի պահանջը

12:00   22 Օգոստոս 2019    443

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Լոնդոնի և Բրյուսելի միջև իռլանդական սահմանի վերաբերյալ համաձայնագրի կետը չեղարկելու պահանջին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ներկայում բրիտանացիների կողմից առաջարկված պայմանների վերանայումն օպտիմալ տարբերակ չէ, և այդ մասին միշտ իր տեսակետն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը»,- մեկնաբանել է Մակրոնը Ջոնսոնի դիմումը:

Ավելի վաղ Ջոնսոնը պահանջել էր, որ ԵՄ-ն չեղյալ հայտարարի «բեքստոպի» (Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի համար ապահովագրական պլան) մասին համաձայնագրի կետը: «Բեքստոպի» չեղարկման դեպքում նա «արագ առաջընթաց» է ակնկալում Բրյուսելի հետ համաձայնագրի կնքման հարցում։

Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջարկում է հրաժարվել «բեքստոպից», որը թույլ է տալիս խուսափել ԵՄ անդամ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջև ամուր սահմանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները