ՌԴ-ը պատրաստ է քննարկել G8 ձևաչափը վերականգնելու առաջարկը. Լավրով

12:27   22 Օգոստոս 2019    339

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել G8 ձևաչափը վերականգնելու մասին առաջարկը, եթե նման առաջարկ անեն միջազգային այդ ակումբի անդամ-երկրները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կա G8, նրանք իրենց շրջանակներում ինչ-որ որոշումներ են կայացնում: Եթե այնտեղ ընդունվող որոշումներից որևէ մեկը ենթադրի Ռուսաստանին հասցեագրված հարց, մենք, իհարկե, կքննարկենք և կպատասխանենք», – ասել է Լավրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   G8  


Վերնագիրի այլ պիտակները