Գերմանիայի ԱԳ նախարարին տեղափոխող ինքնաթիռը տարվա սկզբից ի վեր 5-րդ անգամ փչացել է

13:22   22 Օգոստոս 2019    205

Airbus A340 կառավարական ինքնաթիռը, որով Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պատրաստվում էր այսօր Մոսկվա մեկնել, սարքին չի եղել, հաղորդում է Spiegel պարբերականը:

Արդյունքում ուշացումից խուսափելու համար Գերմանիայի դիվանագիտության ղեկավարն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների է մեկնել պահեստային A310 ինքնաթիռով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը նշում է, որ օդանավը ջրաբաշխի հետ կապված անսարքություն է ունեցել, և հավելում, որ վերջին ժամանակներս Գերմանիայի կառավարության ինքնաթիռների անսարքության հետ կապված միջադեպեր հաճախ են տեղի ունենում:

Ինքը՝ Մաասը, վերջին կես տարվա ընթացքում 5 անգամ ստիպված է եղել փոխել ինքնաթիռը: Վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել անցած շաբաթ: Նյու Յորք մեկնելու ճանապարհին նրան տեղափոխող երկու ինքնաթիռներում տեխնիկական անսարքություններ են հայտնաբերվել՝ նախ Բեռլինում, ապա Ռեյկյավիկում՝ լցավորման ժամանակ, ինչի հետևանքով նախարարի թռիչքը հետաձգվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները