ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգություններից հետո զանգվածային սպանություններ իրականացնելու սպառնալիքներ հնչեցրած առնվազն 27 անձ է ձերբակալվել

13:18   22 Օգոստոս 2019    211

ԱՄՆ Էլ Պասո և Դեյթոն քաղաքներում տեղի ունեցած հրաձգությունների հետո իրավապահ մարմինները վերջին 2 շաբաթների ընթացքում առնվազն 27 մարդու են ձերբակալել, որոնք երկրի տարբեր քաղաքներում զանգվածային սպանություններ իրականացնելու սպառնալիքներ են հնչեցրել:

Ձերբակալվածների թվում 15-ամյա դեռահաս կա Ֆլորիդա նահանգից, որը մտացածին անվան ներքո խաղային հարթակում հաղորդել է, որ իր հետ դպրոց է բերել հորը պատկանող M-15 հրացանը և մտադիր է «առնվազն 7 մարդու սպանել»: Ձերբակալության պահին դեռահասը հայտնել է ոստիկաններին, որ դա կատակ է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները