Որ երկրները ամենաշատը կտուժեն, եթե ՌԴ-ՆԱՏՕ ռազմական բախում լինի

12:36   22 Օգոստոս 2019    307

Ամերիկյան փորձագետները պարզել են, թե որ երկրները ամենաշատը կտուժեն, եթե լինի Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմական բախում։

Ըստ այդմ, չորս երկիր՝ Լեհաստանը, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան, առաջնահերթ կհայտնվեն ռուսական ուժերի հարվածի թիրախում, եթե նման սցենարային զարգացում լինի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Naval War College Review-ն։ Հատկապես նրանք կենթարկվեն ռազմածովային ուժերի հարվածների, քանի որ ունեն չափազանց թույլ զարգացած զինված ուժեր եւ նրանց մոտ ռազմական գործը էապես զիջում է Արեւմտյան ստանդարտներին։

Առհասարակ, Բալթիկ ծովը համարվում է չափազանց յուրահատուկ։ Խորությունը մեծ չէ, աղայնությունը նույնպես։ Տեսանելիությունն էլ ցածր է։ Եվ բացի այդ, դեռ համաշխարհային պատերազմներից մնացած 40-50 հազար ռումբ կա չպայթած։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ-ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները