Վաշինգտոնի նահանգի նահանգապետը դուրս Է գալիս ԱՄՆ-ի նախընտրական մրցարշավից

12:44   22 Օգոստոս 2019    251

Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին հրաժարվել Է այն քաղաքական գործիչների նախընտրական մրցարշավին մասնակցելուց, որոնք հավակնում են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվել 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս հայտարարությամբ նա հանդես Է եկել օգոստոսի 21-ին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ակնհայտ Է դարձել, որ ես չեմ կարողանա դառնալ առաջատար, ես չեմ դառնա նախագահ, ուստի այսօր ես դուրս եմ գալիս մրցարշավից»,-ասել Է նա: Ինսլին ընդգծել Է, որ դրական Է գնահատում իր կողմից անցկացված նախընտրական արշավը եւ շնորհակալություն Է հայտնում այն «130 հազար մարդկանց, որոնք աջակցել են» իրեն: «Ես վստահ եմ, որ մենք կունենանք թեկնածու, որը կկարողանա մարտնչել այս ճակատամարտում»,-նշել Է նա:

Դեմոկրատների թեկնածու առաջադրվելու մտադրության մասին Ինսլին հայտարարել Էր ընթացիկ տարվա մարտի սկզբին: Իր տեսաուղերձում Վաշինգտոնի նահանգապետն ուշադրությունը կենտրոնացրել Էր այն բանի վրա, որ նախընտրական արշավի ժամանակ իր հիմնական նպատակը լինելու Է պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ:

ԱՄՆ-ի նախագահի հիսունիններորդ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները