Բորիս Ջոնսոնը «Բրեքսիթի» հարցով բանակցություններ է վարում

14:24   22 Օգոստոս 2019    263

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Բրեքսիթի» հարցով բանակցություններ է սկսել եվրոպացի իր գործընկերների հետ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բորիս Ջոնսոնին առաջարկել է 30 օրվա ընթացքում Իռլանդիայի հետ սահմանի հարցի շուրջ լուծում գտնել, այլապես Մեծ Բրիտանիան ստիպված կլինի ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի:

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սակայն մինչև հանդիպումը Մակրոնը հայտարարել է, որ «Բրեքսիթի» հարցով նոր բանակցություններն ընդունելի չեն:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա հոկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները