Անջելինա Ջոլին որդուն Հրվ. Կորեայի համալսարան ճանապարհելիս հազիվ է զսպել արցունքները

14:42   22 Օգոստոս 2019    288

Չորեքշաբթի հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին որդեգիր որդուն՝ Մեդոքսին, Հարավային Կորեայի Յոնսեյի համալսարան ճանապարհելիս հազիվ է զսպել արցունքները, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նա համալսարանի ուսանողներին հայտնել է, որ «փորձում է լաց չլինել»:

Instagram-ում հրապարակված տեսանյութում երևում է, որ օսկարակիր դերասանուհին չափազանց հուզված է, սակայն, թեև հոգեկան ճնշվածությանը, նա չի մերժել ուսանողների խնդրանքը և համաձայնել է լուսանկարվել նրանց հետ:

Երկրպագուի այն հարցին, թե որքան ժամանակ է դերասանուհին պատրաստվում մնալ Սեուլում, նա պատասխանել է. «Այսօր եմ մեկնելու, այսօր նրան այստեղ եմ թողնում և մեկնում եմ»:

«Փորձում եմ զսպել արցունքներս: Գիտեմ՝ ժամանակն է: Շնորհակալ եմ, հիանալի դպրոց է երևում, վստահ եմ՝ բոլորդ կհավանեք այն»,- հավելել է դերասանուհին:

Աղբյուրի տվյալներով՝ դերասանուհու որդին Հարավային Կորեայի Յոնսեյի համալսարանում կենսաքիմիա կուսումնասիրի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անջելինա Ջոլին Քլիվլենդում նշել է որդու՝ Մեդոքսի 18-ամյակը:




Hayatsk.info

Հեշթեգներ: Անջելինա-Ջոլի  


Վերնագիրի այլ պիտակները