ԱՄՆ-ում գիտնականները ջրից կարագի նմանակ են ստեղծել

14:55   22 Օգոստոս 2019    285

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Քոռնելի համալսարանի գիտնականներն ստեղծել են կարագի ցածրկալորիական նմանակ, որը գլխավորապես բաղկացած Է ջրից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Քիմիկոսներին հաջողվել Է մեծ քանակությամբ ջուրը ձեթի եւ կաթնաճարպի հավելմամբ կերպափոխել Էմուլսիայի, որը թանձրությամբ մոտ Է կարագին: Այդ մթերքն արհեստական կայունարարներ չի պարունակում եւ 75 տոկոսով պակաս կալորիական Է, քան կարագը: Նմանակի մեկ ճաշի գդալը պարունակում Է 2,8 գրամ ճարպ եւ 25,2 կիլոկալորիա, մինչդեռ կարագի նույն քանակությունը պարունակում Է 11 գրամ ճարպ եւ շուրջ 100 կիլոկալորիա: Քիմիկոսները կարող են փոխել մթերքի համն ու այլ բնութագրեր:

Ինչպես նշել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Միշել Լին, տեխնոլոգիան, որը գիտնականներն օգտագործել են նմանակի ստացման համար, կարող Է կարեւոր դեր խաղալ առողջության համար օգտակար նոր տեսակի մթերքների ստացման համար, որոնց պահանջարկը վերջին տարիներին զգալիորեն աճել Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները