Բրյուսելը որոշել Է խստիվ սահմանափակել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումը. FT

15:15   22 Օգոստոս 2019    302

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում Է մտցնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման խիստ սահմանափակումներ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 22-ին այս մասին հայտնել Է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների:

Այդ կարգավորման նպատակն Է սահմանափակել «դեմքերի ճանաչման տեխնոլոգայի ոչ ընտրողական օգտագործումն» ընկերությունների եւ պետական մարմինների կողմից, ասել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը: Եվրոպացի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի «իմանալու, թե երբ են օգտագործվում իրենց տվյալները»՝ Եվրամիության կողմից արհեստական ինտելեկտի կարգավորման կանոնների վճռական վերանայման կապարակցությամբ:

Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան օրինականացնելու՝ Բրյուսելի պլաններն Էթիկական օրենքների ընդունման՝ Միության ծրագրի մի մասն են, որոնք կկարգավորեն արհեստական ինտելեկտը: Նախագծի հեղինակները, որը գտնվում Է մշակման վաղ փուլում, ձգտում են «ամրապանդելու հասարակայնության վստահությունը» դեմքերի ճանաչման համակարգերի նկատմամբ, հավելել Է պաշտոնյաներից մեկը:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որն ընտրվել Է Եվրահանձնաժողովի ղեկավար, հայտարարել Է, որ այդ պաշտոնում գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում ինքը կներկայացնի օրենք, որը կապահովի «եվրոպական համաձայնեցված մոտեցումն արհեստական ինտելեկտի օգտագործման մարդկային եւ Էթիկական ասպեկտների նկատմամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել  


Վերնագիրի այլ պիտակները