Հոնկոնգի կենտրոնում բողոքի ակցիայի են դուրս եկել հարյուրավոր դպրոցականներ

15:23   22 Օգոստոս 2019    269

Օգոստոսի 22-ի օրվա երկրորդ կեսին միջնակարգ դպրոցների հարյուրավոր աշակերտներ են հակակառավարական ցույցի հավաքվել Հոնկոնգի գործարար կենտրոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է տեղի հեռուստատեսությունը:

Սեւ շապիկներ հագած բարձրդասարանցիները շոգին նստած են հովանոցների տակ Ցենտրալ շրջանում եւ իրենց հանգիստ են պահում: Նրանք բռնել են «Պայքարում ենք հանուն մեր ապագայի» թռուցիկներ եւ կարգախոսներ: Ոստիկանությունը հավաքվածներին ցրելու ջանքեր չի գործադրում:

Դեռահասներից շատերը պատմել են, որ ակցիայի մասին իմացել են սոցիալական ցանցերից: Ցուցարարներն առաջադրում են հինգ պահանջ, այդ թվում՝ արտահանձնման օրենքի լիակատար եւ վերջնական հետկանչում, ոստիկանության գործողությունների հետաքննության համար անկախ հանձնախմբի ստեղծում, բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցների ազատում:

Նրանք պահանջում են՝ այլեւս իրենց գործողությունները չդասակարգել որպես զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ հանդես են գալիս Հոնկոնգում ուղղակի դեմոկրատական ընտրությունների սահմանման օգտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները