Չինաստանում սմարթֆոնի առջեւ երկար նստող երեխան շլություն Է ձեռք բերել

15:43   22 Օգոստոս 2019    241

Չինաստանի Հեֆեյ քաղաքի (Անհոյի նահանգ) իննամյա բնակիչը շլություն Է ձեռք բերել սմարթֆոնից ունեցած կախվածության պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Asia One-ն:

Ամռան արձակուրդին երեխան հեռախոսը ցած չի դրել ձեռքից՝ օրական ինը ժամ զբաղվելով խաղերով: Ծնողների խոսքով՝ տղան վերցնում Էր գաջեթն ու փախչում, հենց որ իրենք շրջվում Էին: Դրա հետեւանքով կարճ ժամանակում տղայի մոտ խիստ շլություն Է զարգացել:

Ակնաբույժը հաստատել Է, որ տեսողության խդիրները կարող Էին առաջանալ հեռախոսով ավելորդ տարվածությունից եւ խորհուրդ Է տվել մի քանի ամիս սահմանափակել Էկրանի առջեւ անցկացվող ժամանակը:

Եթե բարելավում չլինի, ստիպված կվիրահատեն: Այնուամենայնիվ, տուժողն ինքը մտադիր չԷ հրաժարվել սմարթֆոնից: «Ես չեմ կարող»,- հայտարարել Է նա բժշկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները