Եկամուտների անհավասարությունը «յոթնյակի» երկրներում շարունակում Է մեծանալ. փորձագետներ

15:51   22 Օգոստոս 2019    388

Յոթի խմբի երկրներում բնակչության տարբեր խմբերի եկամուտների տարբերությունը շարունակում Է մեծանալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Oxfam միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ օգոստոսի 22-ին հրապարակված զեկույցում, որը պայքար Է մղում աշխարհում աղքատության եւ սոցիալական անարդարության դեմ:

Զեկույցը հրապարակվել Է «յոթնյակի» երկրների ղեկավարների Բիարիցի գագաթնաժողովի սկսվելուց երկու օր առաջ, որը նվիրված Է տարբեր բնագավառներում տիրող անհավասարության թեմաներին:

«Յոթնյակի» երկրներում եկամուտների անհավասարությունը միայն մեծանում Է անցյալ դարի 80-ական թվականներից: Բնակչության ամենաաղքատ մասին, որը կազմում Է ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը, բաժին Է ընկնում վճարվող դրամական փոխհատուցման միջինը միայն 5 տոկոսը:

Միեւնույն ժամանակ բնակչության այն 20 տոկոսին, որը ներառում Է ամենահարուստներին, բաժին Է ընկնում այդ ֆինանսական հոսքի մոտավորապես 45 տոկոսը»,-ասված Է զեկույցում:

Դրանում հատկապես ընդգծվում Է, որ, չնայած Յոթի խմբի գագաթնաժողովներում արվող բոլոր հայտարարություններին, տնտեսապես առավել զարգացած աշխարհի երկրների այս միավորմանը «չի հաջողվում ձեռնարկել գործուն միջոցներ, որոնք թույլ կտային վերացնել այն անդունդը, որը եկամուտների ոլորտում գոյություն ունի ամենահարուստների եւ ամենաաղքատների միջեւ»:

«Տնտեսության մեջ տիրող լճացման եւ աշխատավարձերի մակարդակի նվազման հետեւանքով «յոթնյակի» երկրների աշխատողների այն մասը, որը կարող Է հայտնվել աղքատության թակարդում, վերջին 10 տարվա ընթացքում միայն ավելացել Է: Ներկայում այն կազում Է 9 տոկոս՝ Գերմանիայում, ավելի քան 7 տոկոս՝ Ֆրանսիայում, 12 տոկոս՝ Իտալիայում եւ շուրջ 9 տոկոս՝ Մեծ Բրիտանիայում»,-ասված Է զեկույցում:

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները