Թեհրանը պատրաստ Է քննարկել միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկությունները

16:00   22 Օգոստոս 2019    322

Թեհրանը պատրաստ Է քննարկել միջուկային գործարքը փրկելու վերաբերյալ ֆրանսիական կողմի առաջարկությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 22-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Առաջարկությունները սեղանի վրա են, եւ մենք դրանց վրա աշխատելու ենք»,-Զարիֆի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը: Օգոստոսի 21-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել Է թուլացնել պատժամիջոցների ճնշումն Իրանի վրա կամ Էլ տրամադրել (վնասի) «փոխհատուցման մեխանիզմ», որն իրանական ժողովրդին թույլ կտա ավելի լավ ապրել»: Դրա փոխարեն Թեհրանը պետք Է ամբողջությամբ պահպանի միջուկային գործարքի պայմանները:

Օգոստոսի 23-ին պլանավորված Է Զարիֆի հետ Մակրոնի հանդիպումը Փարիզում: Ֆրանսիա այցը կդառնա Եվրոպայի երկրներ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի շրջագայության շարունակությունը: Իրանի ԱԳ նախարարը նաեւ պլանավորում Է բանակցություններ վարել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները