Եվրամիությունը պատրաստվում Է Brexit-ի բոլոր սցենարներին. Մակրոն

16:25   22 Օգոստոս 2019    261

Եվրամիությունը պատրաստվում Է Brexit-ի բոլոր սցենարներին, այդ թվում՝ առանց համաձայնագրի, բայց դա ԵՄ-ի ընտրությունը չԷ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից առաջ:

«Միայն Մեծ Բրիտանիան՝ մեր ընկերն ու դաշնակիցը, կարող Է ընտրել իր ճակատագիրը, այն եղանակը, որով նա դուրս կգա Եվրամիությունից, եւ այն հիմքը, որը նա ցանկանում Է հաստատել Եվրոպայի հետ: Ինչ վերաբերում Է մեզ, ապա մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, այդ թվում՝ հոկտեմբերի 31-ին առանց համաձայնագրի դուրս գալուն, եթե ընտրվի այդ սցենարը:

Դա ԵՄ-ի ընտրությունը չԷ, բայց մեր համաքաղաքացիների, մեր տարածքների, մեր ընկերությունների նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվությունն Է` պատրաստ լինել բոլոր տարբերակներին»,-ասել Է նախագահ Մակրոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները