Վրաստանում թոշակի տարիքի 6 հազար ուսուցիչ պատրաստ Է հրաժարվել աշխատանքից փոխհատուցման դիմաց

16:34   22 Օգոստոս 2019    280

Կենսաթոշակային տարիքի հասած աշխատող մանկավարժների համար ավարտվել Է դրամական փոխհատուցում ստանալու նպատակով գրանցվելու առաջին փուլը:

Ինչպես հայտարարել Է Վրաստանի կրթության փոխնախարար Իրինա Աբուլաձեն, ներկա փուլում գրանցվել Է կենսաթոշակային տարիքի մինչեւ 6 հազար ուսուցիչ, տեղեկացնում Է Hayatsk.info-ն՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես նշում Է Աբուլաձեն, ուսուցիչները, որոնք աշխատանքից հեռանալու կամավոր որոշում են ընդունել, արդեն հոկտեմբերի սկզբին միագումար աշխատավարձ կստանան երկու տարվա համար: Բացի այդ, նրանց համար ցմահ կպահպանվի մանկավարժի բժշկական ապահովագրության փաթեթը:

Փոխնախարարը շնորհակալություն Է հայտնել ուսուցիչներին, դպրոցների վարչակազմերին եւ կրթական ռեսուրս-կենտրոններին գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կարող են դրամական փոխհատուցում ստանալու հայտը ներկայացնել մինչեւ 2019 թվականի վերջը: Փոխհատուցման վճարումների երկրորդ փուլը կկայանա տարվա վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները