Զելենսկին եւ Ջոնսոնը քննարկել են ՌԴ-ին G8-ի ձեւաչափ հրավիրելու թեման

17:13   22 Օգոստոս 2019    291

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ ներկա պայմաններում անհնարին Է Ռուսաստանի վերադարձը G8-ի ձեւաչափ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ զրուցակիցները նշել են «G7-ին ՌԴ-ի անդամակցության վերականգնման անհնարինությունը, քանի դեռ Ռուսաստանը սիստեմատիկաբար խախտում Է միջազային իրավունքի նորմաները եւ խարխում եվրոպական եւ համաշխարհային անվտանգությունը»:

Ինչպես հայտնել են Զելենսկու մամուլի ծառայությունում, նա «հավաստիացումներ Է ստացել, որ այդ հստակ դիրքորոշումը կդրսեւորվի օգոստոսի 24 – 26-ը Ֆրանսիայում՝ «յոթնյակի» հերթական գագաթնաժողովում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները