Տղամարդը լոգանք ընդունելու ժամանակ մեծ գումար է շահել վիճակախաղով

17:20   22 Օգոստոս 2019    223

Անգլիական Ռոյալ Լեմինգթոն Սպա քաղաքի բնակիչը /Ուորքշիրի կոմսություն/ վիճակախաղ է խաղացել լոգանք ընդունելու ժամանակ եւ մեծ գումար շահել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The Sun-ը։

19-ամյա Սեմ Լոութոնը, այդպես է երջանիկ շահողի անունը, ասել է, որ կյանքում առաջին անգամ է նման վիճակախաղերի մասնակցում։ Շահած գումարը կազմում է 120 հազար անգլիական ֆունտ ստեռլինգ։ Երիտասարդը շահել է National Lottery վիճակախաղով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները