Իլոն Մասքի ավտոմեքենան առաջին պտույտն է կատարել Արեգակի շուրջը

18:17   22 Օգոստոս 2019    395

Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասքի անձնական հավաքածուից Tesla Roadster ավտոմեքենան՝ ղեկին սկաֆանդր հագած Starman մանիկենը, որը տիեզերք էր դուրս բերվել 2018 թվականի փետրվարին, առաջին պտույտն է կատարել Արեգակի շուրջը:

Ինչպես հայտնել է Space.com պորտալը, հաշվարկների համաձայն, մեքենան, որի ղեկի առջեւ մանեկեն է, Արեգակի շուրջը լրիվ պտույտը կատարում է 557 օրվա ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն արդեն հաղթահարել է 1,2 մլրդ կիլոմետր տարածություն: Մեկնարկի ժամանակ մեքենայի սրահում հնչել է Դեւիդ Բոուիի Life on Mars երգի ձայնագրությունը: Եթե Tesla-ի ուժակուտակիչը դեռ աշխատում է, ապա այդ ձայնագրությունը կրկնվել է ավելի քան 150 հազար անգամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները