Հունաստանը խոստացել է մերժել Ջիբրալթարի նեղուցում ձերբակալված իրանական լցանավին օգնության ցուցաբերումը

17:42   22 Օգոստոս 2019    269

Չորեքշաբթի Հունաստանը խոստացել է մերժել Grace 1 իրանական լցանավին օգնության ցուցաբերումը, որը ձերբակալվել էր Ջիբրալթարի նեղուցում, հայտնում է Fox News-ը:

Հունաստանի ԱԳ փոխնախարար Միլտիադիս Վարվիտսիոտիսը ANT1 հեռուստաալիքին ասել է, որ Հունաստանը «պատրաստ չէ օժանդակելու Սիրիա այդ նավի ընթացքին», եւ նշել է, որ լցանավը տեղափոխում է 2 մլն բարել հում նավթ, որը չափից ավելի մեծ է հունական ցանկացած նավահանգստում տեղավորելու համար:

Հուլիսի 4-ին բրիտանական թագավորական ծովահետեւակայինները իրանական նավթային լցանավը ձերբակալել էին Ջիբրալթարի նեղուցում՝ ԵՄ պատժամիջոցների խախտմամբ իբր Սիրիա նավթ տեղափոխելու փորձի համար: Թեհրանը պնդում էր, որ սուպերլցանավը Սիրիա չէր ուղեւորվում, իսկ նավի ձերբակալությունը կատարվել է ԱՄՆ հրամանով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները